Շնորհավորում եմ բոլոր լրագրողներին՝ իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, և առանձնահատուկ այն լրագրողներին, ովքեր կատարում են իրենց գործը բարեխղճորեն: Տեղեկատվությունն առանձնակի դեր ու նշանակություն ունի յուրաքանչյուր պետության և հասարակության համար, և լրագրողների կատարած աշխատանքը, եթե ոչ ամենապատասխանատու, ապա պատասխանատու աշխատանքներից մեկն է: 
Ի դեպ՝ Հայաստանը մայիսի 3-ը նշում է որպես Մամուլի միջազգային օր: Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ` 1993 թ.-ին: Մամուլի ազատության 2013 թ.-ի կարգախոսն է` «Ապահովել արտահայտվելու ազատությունը բոլոր տեսակի լրատվամիջոցներում»։ Հայաստանի Սահմանադրության 27-րդ հոդվածում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Սակայն, միևնույն ժամանակ, կան այնպիսի լրագրողներ, որոնք, խախտելով էթիկական նորմերը և օգտվելով 27-րդ հոդվածից, իրենց թույլ են տալիս գրել այնպիսի տեղեկատվություն, որը, մեղմ ասած, հեռու է ճշմարտությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել