Ով հասցրեց, օրվա ընթացքում ծաղրեց ՌԴ քաղաքացի հայերին, ովքեր գնացել են ՀՀ-ում գտնվող ընտրատեղամասեր։ Չեմ հասկանում, նոր իմացա՞ք, որ հազարներով մեր երկրից գնացել ու ռուսական քաղաքացիություն են ստացել, նոր իմացա՞ք, որ, օրինակ, զինվորականներն ամեն ինչ անում են, որ ռուսական թոշակ ստանան, ու վերջապես, նոր իմացա՞ք, որ լավ օրից չէ, որ մարդիկ գնում են կամ քաղաքացիություն են փոխում։ Քանի սոցիալ-տնտեսական վիճակը չենք կարգավորել, գնալու են, ռուսահպատակ, ամերիկահպատակ ու եվրոհպատակ են դառնալու, և այդ ամենը՝ հայահպատակության հաշվին։ Մեկ բան էլ՝ մարդկանց մի ծաղրեք, գլխներիդ կգա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել