Չէ, բայց լուրջ, մարդիկ այսքան պարա՞պ են։ Ի՞նչ են ուզում ասել էս քայլով։

«Արթնացիր» ֆիլմի դեմ ինչ-որ արշավ են սկսել, չեմ հասկանում՝ ինչու։ Նախ՝ ՖԲ-ում, հիմա՝ գովազդային վահանակներին։ Ֆիլմը չեք սիրում, հարց չկա։ Ռեժիսորին չեք սիրում, կրկին հարց չկա, բայց գնալ կինոթատրոն, ֆլայերները վերցնել ու քաղաքում դրանք փակցնե՞լ... Ասենք թե՝ չնայեցին, փակցնողին ի՞նչ, վատություն անելուց հաճույք են ստանո՞ւմ։

Հ.Գ. Էս ֆլայերների միակ ուրախ փաստն այն է, որ ՖԲ-ից դուրս է իրականացված։ Վիրտուալ աշխարհից դուրս։

Հ.Գ.Գ. Նկարները ստացել եմ երեկոյան։ Չգիտեմ՝ Տիկոն տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց հիմա տրամադրությունը բարձրացնեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել