Երբ նախագահական նստավայրի մուտքի մոտ տեսա Աննա Արտյոմովնայիս, հասկացա , որ հուզմունքս քառապատկվելու է.Պատիվ ունեցա ՀՀ Նախագահ՝ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվելու Երախտագիտության մեդալով։ Իմ Հեքեքյան Աննայի Anna Hekekyan, իմ կոլեգաների, ավագ ընկերների ու գործընկերների հետ միասին պագևատրվելը մեծագույն հաճույք էր ու պատիվ։ Ներկա էին բացառիկ կանայք, յուրաքանչյուրը իր ոլորտում առաջատար, աշխատող ու լիարժեք։ Երբեք չէի պատկերացնի, որ այսպիսի հույզեր կունենամ, բայց հավատացեք, երբ գլուխդ կախ քեզ համար ուղղակի անում ես գործդ, աշխատում քո մասնագիտությամբ, և այսպիսի նախատոնական անակնկալ ես ստանում, հուզմունքդ անչափելի է դառնում։ Մանավանդ, երբ գնահատվում ես քո սիրելի դասախոսի և կոլեգաների հետ միասին։ 
2 Յոթ երեխա ունեցող 2 կին կար, երիտասարդ, գեղեցիկ ու անսահման բարի կանայք էին՝ Մայրեր, ամենից հուզիչն ինձ համար նրանց պարգևն էր։ Մայր լինելն ամենաբարդ գործն է, ու շատ հուզիչ էր, որ գնահատվել էր հենց դա, թող Նրանց կրծքին փայլող մեդալը ուրախություն և հպարտություն պարգևի նրանց 7 երեխաներին ու մտերիմներին։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, հաճելի շփման և այսօր կանանց լիարժեք դերակատարության կարևորության ու դերակատարության համար բարձրացրած հարցերի համար, շնորհակալ եմ ներկա բոլոր կանաց՝ Առաջին տիկնոջ գլխավորությամբ,որն ընտանեկան ջերմությամբ էր մեզ դիմավորել, և առավել ևս խորագույն շնորհակալությունս այն հանդիսատեսին, հեռուստադիտողին, ընթերցողին կամ քննադատողին, որոնց շնորհիվ ես գոյություն ունեմ առհասարակ։ 
Իմ կյանքի ԲՈԼՈՐ շնորհակալություններս ՄԱՅՐԻԿԻՍ։ Իմ կյանքի բոլոր պագևները՝ ՄԱՅՐԻԿԻՍ։ Մեծագույն պարգևը Սերն է։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Image may contain: 2 people, people smiling, flower

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել