Newmag.am-ը գրում է.

Հաճախ էի ուշանում

– Կար ժամանակ, երբ ուշացումներս պարբերական բնույթ էին կրում․ հաճախակի էի ուշանում աշխատանքից, ու օրեցօր ուշացման ժամանակահատվածը մեծանում էր։  Իհարկե, կային նաև արդարացումներ․ չէ՞ որ չկա որևէ բան, որ պատճառի սկզբնաղբյուր չունենա։ Այնուամենայնիվ, դրանք համարվում էին ուշացումներ, որքան էլ պատճառաբանված լինեին։ Սկզբում դա նկատելի ազդեցություն չուներ, սակայն աստիճանաբար սկսեց բացասաբար անդրադառնալ աշխատանքային արդյունավետություն վրա՝ առաջ բերելով նաև ղեկավարի դժգոհությունը։

Մարդիկ ուշանում են, որովհետև․․․

– Սովորաբար ուշացումներն ունենում են տարբեր պատճառներ։ Դրանք կարող են պայմանավորված լինել մարդու խառնվածքով, ինչպես նաև սովորություններով։
Շատ հաճախ մարդիկ ուշանում են, որովհետև չեն կարողանում հստակ պլանավորել տնից աշխատավայր ընկած ժամանակահատվածը։ Երբեմն էլ ուշացումները լինում են այլ՝ չնախատեսված պատճառներով (խցանումներ, լրացուցիչ գործեր, անսպասելի իրադարձություններ և այլն), ինչը, սակայն, հարգելի է համարվում հաճախակի չկրկնվելու դեպքում։

Սովորություն, թե՞ բնավորության գիծ

– Ուշանալն ինչ-որ չափով կարելի է համարել բնավորության հակվածություն, բայց ոչ երբեք հաստատուն գիծ, որն այլևս հնարավոր չէ ուղղել։ Եթե կա ձգտում որևէ բան փոխելու դեպի լավն ու դրականը, ապա հնարավոր է հաղթահարել ու հասնել կատարյալ արդյունքի։ Միայն ցանկություն է պետք։

Սեփական փորձով

– Իմ ուշացումներն ունեին երկու պատճառ՝ տնից աշխատավայր հասնելու ժամանակահատվածի սխալ հաշվարկումն ու ցրվածությունը։
Մենք մի քանի անգամ ավելի քիչ ենք պատկերացնում այն ժամանակահատվածը, որն անհրաժեշտ է ճիշտ ժամանակին աշխատավայրում լինելու համար։ Ցրվածությունն արտահայտվում էր գործերը վերջին պահին թողնելու և անելու սովորությամբ։

Դադարեցի ուշանալ, երբ․․․

– Մի փոքր ժամանակ էր հարկավոր ինքս ինձ վերլուծելու, պատճառները գիտակցելու և դրանք վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Դրան մեծապես նպաստեց նաև այն, որ հայտնվել էի ուշացողների ցուցակում, ինչն ինձ դրդեց մեկընդմիշտ ազատվելու այդ պիտակից։
Դադարեցի ուշանալ, երբ հասկացա, որ հասարակ սովորությունները կարող են վտանգի ենթարկել իմ կարիերան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել