100 տարի առաջ այս օրը՝ մարտի 3-ին, մի կողմից՝ Խորհրդային Ռուսաստանի, մյուս կողմից՝ Ավստրո-Հունգարիայի, Գերմանիայի, Օսմանյան Կայսրության, Բուլղարիայի միջև կնքվեց հայտնի Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: Ռուսաստանը դուրս էր գալիս պատերազմից՝ կորուստներ ունենալով Եվրոպայում և հեռանալով Հարավային Կովկասից: Ռուսները թուրքերին տրամադրեցին աշխարհամարտի ժամանակ գրաված Արևմտյան Հայաստանի կամ, ինչպես պայմանագրում ասվում էր, «Արևելյան Անատոլիայի նահանգները»: Թուրքերը քարտ բլանշ էին ստանում հետագայում տարածաշրջանում, մասնավորապես՝ Արևելյան Հայաստանի վրա հարձակում կազմակերպելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել