2017 թվականի նոյեմբերի 16-ին Նյու Օռլեանսում Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացան։ Նրանց հարսանիքին ներկա էին բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Բիյոնսեն, Քիմ Քարդաշյանը և այլք։ Բայց այդ ամենից մոտ 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 1-ին, ծնվել էր նրանց դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը։

Առաջին անգամ աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, թե ինչ դժվարությունների միջով է անցել ծննդաբերության ընթացքում ու դրանից հետո։

Related image

«Դստերս՝ Օլիմպիային, ծննդաբերելիս համարյա մահանում էի։ Բայց ինձ ամեն դեպքում բախտավոր մարդ եմ համարում։ Չնայած ծննդաբերությունը բավականին հեշտ հունով էր ընթանում, կծկումների ժամանակ երեխայի սրտի աշխատանքը կտրուկ ընկավ, ինչի պատճառով բժիշկները ստիպված էին կեսարյան հատումով նրան լույս աշխարհ բերել։ Վիրահատությունը լավ անցավ։ Մինչ այդ ամենն իմանալը դուստրս արդեն ձեռքերիս մեջ էր։ Դա երբևէ ունեցածս ամենալավ զգացումն էր։ Բայց ծննդաբերության հաջորդող 24 ժամերն էլ ուղեկցվեցին անորոշությամբ լի 6 օրով»։

Image result for serena williams olympia alexis

Ուիլյամսը պատմել է, որ առաջին վատ բանը, որ պատահել էր, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան էր, այսինքն՝ թոքային զարկերակի՝ թրոմբով հանկարծ խցանումը։ Սրան հաջորդեց էլ ավելի վատը․ բացվել էին կեսարյան հատման կարերը, իսկ պատճառը թոքային թրոմբոէմբոլիայով պայմանավորված ուժեղ հազերն էին։

Ուիլյամսին կրկին վիրահատել էին ու այդ ժամանակ էլ որովայնում հեմատոմա հայտնաբերել։ «Մայրս դառնալու առաջին 6 շաբաթները՝ իհարկե վիրահատությունից հետո, անցկացրել եմ անկողնում»։

Image result for

«Շնորհակալ եմ բժիշկների այն հիանալի թիմին, որ միշտ կողքիս էին։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ սևամորթ կանայք երեք անգամ ավելի հավանական է, որ կմահանան ծննդաբերության ժամանակ, ու դա ոչ թե միայն ԱՄՆ-ում, այլ՝ ողջ աշխարհում։ Բայց աղքատ երկրներում երբ կանայք ինձ պես խնդիրներ են ունենում, հնարավորություն չեն ունենում ստանալու անհրաժեշտ բուժօգնություն, համապատասխան դեղեր»,- իր խոսքում նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել