Ժողովուրդ ջան, բիզնեսմեններ ջան, փողատերեր ջան, հայեր ջան, հարազատներ ջան, ախր ո՞նց կարա սենց բան արվի: Ախր սա էլ ա հուշարձան: Անձեռակերտ հուշարձան… Ախր սա էլ ա պետք պահել, պահպանել, փայփայել: Ամերիկացին Գրանդ Կանյոնում, կանադացին Նյագարայում նման բան կանի՞: Լուվրից մինչև Կոնկորդի հրապարակ Թյուիլերի այգու միջով մոտ կես ժամ քայլեցի ու ամբողջ ճանապարհին մտածում էի՝ ինչ լավ ա, որ ֆրանսիացիք էսքան սիրում են Փարիզը, հակառակ դեպքում շաուրմայանոցներ ու սրճարաններ կլինեին ամենուրեք: Միլիոններ կաշխատեին, քանզի տարածքը Փարիզի սրտի մեջտեղում ա: Բայց արի ու տես, որ նրանք անգամ անցուղիների հատակի խիճն ու մանրաքարերն էին նույնությամբ պահպանել, քանի որ դրանց վրայով իրենց թագավորների կառքերն են սլացել: 
Ախր ո՞նց կարելի ա էսքան չսիրել Հայաստանը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել