Մի նայեք ազգիս այս պարծանքին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին (նույն ինքը՝ Նովո)․․․ Այո՛, նա հիրավի պարծանք է, որովհետև առաջին խոշոր եղջրավոր․․. էակն է, ով, տոգորվելով նժդեհականության ոգով, դարձել է ոչ ավել, ոչ պակաս՝ ԱԺ պատգամավոր:
Մնաց Նովոյին սովորեցնել/վարժեցնել, թե ինչպես են մարդ արարածները, հատկապես կիրթ մարդ արարածները շփվում այլ մարդկանց հետ, հատկապես եթե դու պատգամավոր ես ու հատկապես, եթե շփվում ես լրագրողների հետ:
Haynews-ը լուսաբանել է Նովոյիս հերթական լկտիությունը՝ լրագրողների նկատմամբ: Երբ փորձել են հարցեր տալ ցեղակրոնության այս ռահվիրային, սա սկզբում սկսել է դեմքով ծամածռություններ անել ու «Բո» անել և չի պատասխանել հարցերին: Հետո դուռն ուժեղ խփելով թաքնվել է իր աշխատասենյակում, իսկ երբ քիչ անց բացել ու տեսել է, որ լրագրողները դեռ այնտեղ են, բացականչել է՝ «Դուք փորձա՞նք եք, արա» ու էլի շրխկացրել է այս դուռը․․․
Ի՞նչ ասեմ, բաբուին կապիկին վայել ծամածռություններ անելը ու լրագրողների հետ «Արա»-ով խոսելը ես հակված եմ վերագրել այն խորը ընկճախտին, որը համակեց Նովոյին այն բանից հետո, երբ նա մնաց Շամշյանի հորդառատ քֆուրների տակ․․․
Դե իսկ ՀՀԿ-ին էլ հերթական ավացիաներս՝ ժողովրդին անընդհատ ապացուցելու համար, որ իրենց կուսակցությունն այնքան ազատական է, որ չի խորշում իր շարքում կենդանիներ ունենալուց անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել