Մայրության և գեղեցկության տոնն ամենագեղեցիկն ու ամենանվիրականներից է, անշուշտ: Ու եթե որոշեք, որ սա շնորհավորական է, նվիրված անկրկնելի այս առիթին, ապա սխալված չեք լինի: Միգուցե շատերի համար այն նաև գերազանց առիթ է` ոչ միայն ծաղիկներ նվիրելու և շնորհավորելու, այլ, առաջին հերթին, վերաիմաստավորելու կանացի էությունը` լինի մայր, կին, քույր կամ պարզապես անծանոթ օրիորդ: Մենք կարիք ունենք վերընկալելու կանացի գեղեցկության ողջ հմայքը, կանացի մտածողությունն ու նրանից բխող էներգիան ու հնարավորությունները:

Միգուցե ոչ բոլորը գիտեն, որ Մայրության ու գեղեցկության միամսյակն առաջին հերթին կապված է Սուրբ Մարիամ Աստվածածնի անվան հետ: Առաքելական Եկեղեցին Սուրբ Կույսի տոնը նշում է անփոփոխ` ապրիլի 7-ին, երբ եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության արարողություն: Այդ օրը հայտնի է եղել նաև հեթանոսական Հայաստանում, որպես առավել սիրելի աստվածության` բեղմնավորման, բժշկության հովանավոր, միևնույն ժամանակ, ռազմի աստվածուհի Դիցամայր Անահիտի տոն: Եվ իրոք, միամսյակն, առաջին հերթին, մայրությանն է վերաբերում: Ծով բարության և չխամրող սիրո, արարման ու ներողամտության խորհուրդն է Մայրը, ու եթե Աստված, ապա Մայրը նրան ամենամոտն է կանգնած…

 Կարդալ

http://armenianleaders.wordpress.com/2012/03/15/mothers-beauty-day/

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել