«Հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանը թեժ կրքեր է բորբոքել:
 
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները երեկ հայտարարեցին, որ արձանը, մեղմ ասած, խայտառակություն է:
 
Արձանի համար ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամ, արվեստաբան Անուշ Տեր-Մինասյանը «Հայկական ժամանակ»-ին ասաց, որ քննարկվածը շրջանառվող տարբերակի հետ կապ չունի կամ գրեթե չունի, արձանի հեղինակ Դավիթ Մինասյանի աշխատանքը մրցույթի առաջին փուլին չի մասնակցել և հարյուրավոր այլ աշխատանքների հետ միասին ներկայացվել է միայն երկրորդ փուլին, ինչն անհասկանալի և անընդունելի է:
 
Արվեստաբանը կարծում է, որ հաղթանակի արժանի էր քանդակագործ Սամվել Ղազարյանի ներկայացրած տարբերակը: Իսկ հայտնի ընտրությունը և հանձնաժողովի մեծամասնության դրական քվեն նրա տպավորությամբ, ճնշումների ու թելադրանքի արդյունք էր: «Դա կարծես թելադրանք լիներ, զոռով բերեցին 2-րդ փուլ, զոռով անցկացրին, չնայած չէին կարողանում առարկել, երբ ասում էինք, որ սա անմասշտաբ է, որ կոնստրուկտիվ տեսակետից սխալ է, որ դիմաքանդակ չկա, որ վատ է կատարված»,-իր տեսակետը հայտնեց հանձնաժողովի անդամը՝ հավելելով, որ խոսքը հանձնաժողովի որոշ անդամների մասին է, որոնք փոքրամասնություն լինելով՝ կարողացան ապահովել մեծամասնության քվեն»,- գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել