«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը պատկառելի ունեցվածքի տեր է: Դա երևում է նրա՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի ուսումնասիրությունից:
 
Ըստ այդմ, Աֆրիկյանն ունի մեկ առանձնատուն, 1 բնակարան, հասարակական նշանակության 1 շինություն, ոչ բնակելի 1 տարածք, 6 հատ հողամաս:
 
Որպես շարժական գույք նա հայտարարագրել է «Lexus LX» և «Ford Transit » տեսակի ավտոմեքենաներ: Նա հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող կահույք:
 
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արսեն Աֆրիկյանը հայտարագրել է 45 միլիոն դրամ, 125 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար եվրո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է ընդամենը 2 միլիոն 595 հազար դրամ գումար:
 
Բայց սա ամենը չէ: ՔԿՀ ղեկավարի ընտանիքին է պատկանում նաև «Աֆրիկյաններ պանդոկ» ՍՊԸ-ն:
 
Ընկերության տնօրենը նրա կինն է՝ Անժելա Աֆրիկյանը: Այս ռեստորանի ծառայություններից օգտվում են նաև պետական կառույցները: Արսեն Աֆրիկյանը 2010 թվականին հիմնադրել է նաև «Մաֆ Ֆուդ» ընկերությունը: 2017 թվականի հունիսին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութ) ղեկավար»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել