Հետաքրքիր է, ինչո՞ւ է ուկրաինական կառավարությունն ամեն ինչ անում, որպեսզի Սահակաշվիլին մշտապես լինի ուշադրության կենտրոնում։ Մի տեսակ զարմանում եմ, որ վերլուծաբանների շրջանում հարցեր չեն առաջանում առ այն, որ եթե իսկապես ցանկություն լիներ, ապա Սահակաշվիլին Ուկրաինա հաստատ չէր մտնի, եթե իսկապես պետք լիներ, ապա նրան, օրինակ, երեկ կձերբակալեին ու դա կանեին առանց տեսախցիկների և ավելորդ աղմուկի։ Երկու տարբերակ կա․ կա՛մ Վրաստանի նախկին նախագահին պատրաստում են Ուկրաինայի նախագահ դարձնել ու դա ծրագրավորվել է ոչ Ուկրաինայում, կա՛մ ուկրաինական կառավարությունն ուղղակի զբաղեցնում է հանրությանը, քանզի այդ երկրի վիճակն իսկապես ծանր է։ Թե չէ հեքիաթներ են, թե երկու անգամ ժողովուրդը նրան փրկեց կալանավորումից․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել