1918թ․-ի այս օրը՝ դեկտեմբերի 5 ին, Լոռիի և Ախալքալաքի համար սկսվել է հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի հրամանատարությամբ ազատագրել է Ալավերդին, Բոլնիս-Խաչենը, այնուհետև` Շուլավերը և Սադախլուն: Հայկական մեկ այլ ջոկատ, մտնելով Ջավախք, ազատագրել է գավառի հարավային գյուղերը: Վրացական բանակը ծանր պարտություն է կրել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի մայրաքաղաք Թիֆլիս կանխել են միայն անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ. հունվարի 9-17-ը կայացած հայ-վրացական կոնֆերանսում կնքվել է հաշտություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել