Մարդիկ չեն կարողանում երջանիկ լինել, որովհետև հասարակական կարծիքը նրանց մոտ դոմինանտ է, և այդ ամենը փորձում են թաքցնել ինչ-որ կարծրացած մտածելակերի մեջ, որի հիմնական մասն է. «Ես չեմ ուզում սա կամ նա, այս կամ այն» արտահայտությունների շարքը, բայց որևէ հիմնավորում չունեն։ 
Ամեն անգամ նույնն է ու ամեն անգամ համոզվում ես, որ պետք չէ մարդկանց առանձնացնել, ի վերջո, Կարմիր գրքում մարդիկ չկան։ Գուցե մի օր լինեն, բայց այս պահին, ստանդարտ, գերստանդարտ 21-րդ դարի ապրելակերպ ու չստացված մտածելակերպ ունեն։
«Ես կայանամ», «Ես ինքնահաստատվեմ», «Ես կայացած եմ», «Ես ինքնահաստատվելու խնդիր չունեմ» արտահայտություններն արդեն զզվեցրել են, բայց այս 4 արտահայտությունն անընդհատ օգտագործող մարդկանց հետ երբ խոսում ես, հասկանում ես, որ նույն համախտանիշով են տառապում, ընդ որում՝ բժշկությունը դեռ բառ չի հորինել նրանց համար։

Կներեք ուղիղ խոսելու համար, բայց չասել էլ չէի կարող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել