Ադրբեջանում հրաժարվում են շարունակել փետրվարյան ձախողված դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորներից մեկի՝ հատուկ նշանակության ուժերի զինծառայող Ռուստամ Գյուլուզադեյի ( Quluzadə Rüstəm) բուժումը։
Գյուլուզադեն, ամենայն հավանականությամբ, փետրվարի 26-ին ծանր վիրավորումը ստացել է Ակնայի ուղղությամբ ձախողված դիվերսիայի ժամանակ, քանի որ ծառայում էր Ակնային հարակից Թարթառի շրջանի զորամասերից մեկում։ 
Դիմելով ադրբեջանական լրատվական կայքերից մեկին՝ ադրբեջանցի հատուկջոկատայինը հայտնել է, որ մոտ 9 ամիս գտնվելով Բաքվի կենտրոնական զինվորական հոսպիտալում, պատշաճ բուժում չի ստացել, իսկ բժիշկների անփութության հետևանքով անշարժացել են վիրավոր ձեռքերը։ Զինծառայողը նշել է նաև, որ Բաքվի հոսպիտալում հրաժարվում են շարունակել բուժումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել