Գրի՞չ, թե՞ զենք

Մեզ բախտ է վիճակվել ապրել աշխարհի ամենակոնֆլիկտային տարածաշրջաններից մեկում, և ո՞վ, եթե ոչ մենք, պետք է հասկանանք պատերազմի արհավիրքն ու դրա հետևանքները:

Աշխարհի որ ծայրում էլ լինի կոնֆլիկտը, լուծման երկու տարբերակ կա՝ զենք (պատերազմ), գրիչ (խաղաղ բանակցային գործընթաց): Այս լուծման տարբերակներն էլ ունեն իրենց ենթակետերը: Եթե գրչի դեպքում կողմերը նախապես պայմանավորվում են, թե ինչ ենթակետերով է լինելու կարգավորումը, ապա զենքի դեպքում այդ ամենը չես կարող կանխատեսել՝ քանի՞ հոգի կզոհվի, կզիջե՞ս, թե՞ կշահես, և արդյոք կոնֆլիկտը կգտնի իր լուծումը, որքան էլ կառավարելի լինի քաոսը, միևնույնն է, դա քաոս է, որտեղ հաշվարկելն ավելի բարդ է, անկանխատեսելի կողմն՝ ավելի մեծ։

Հիմա մենք էլ երկար տարիներ ունենք պատերազմ, պատերազմ արտաքին թշնամու հետ, որի հետևանքներն էլ զգում ենք ներսում: Մի կողմ դնենք ռազմահայրենասիրական երգերն ու «հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ Արդահան, երազանքներն ու մի քիչ սառը դատենք»:

Արդի աշխարհում սեփական տարածքում պատերազմող յուրաքանչյուր պետություն ունենալու է զրկանքներ․ և՛ երկաթուղին կանցնի նրանց կողքով, և՛ երկաթուղում գտնվող մարդիկ: Ոչ ոք այս փուլում չի կարող ասել, թե ինչ լուծում պետք է ստանա մեր կոնֆլիկտը, բայց Անգլիան ու Ֆրանսիան էլ էին պատերազմում, Գերմանիան ու Ֆրանսիան էլ ընկերներ չէին, ԱՄՆ-ն էլ ատոմային ռումբ էր նետել Ճապոնիա, իսկ համաշխարհային երկրորդ պատերազմում, Իտալիան Լեհաստանի հետ մեկ միությունում ոչ ոք չէր պատկերացնում:

Կամքի ուժ է պետքъ թե՛ քաղաքական թե՛ մարդկային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել