Սա այն հասարակությունն է, որի արժեհամակարգում ՎԱՏ աշխատող մանկավարժն ավելի մեծ հարգանք է վայելում, քան ԼԱՎ աշխատող ոստիկանը:

Բայց երկուսն էլ հանրային ծառայություն են մատուցում, որի համար վճարվում են:

Սա այն հասարակությունն է, որի արժեհամակարգում ՎԱՏ աշխատող պատգամավորն ավելի լեգիտիմ է, քան ԼԱՎ աշխատող մարմնավաճառը:

Բայց երկուսն էլ ծառայություն են մատուցում, որի համար վճարվում են:

Սա այն հասարակությունն է, որտեղ ամեն օր ՈՉԻՆՉ չանող հոգևորականն ավելի մեծ հարգանք է վայելում, քան ամբողջ օրը տանջվող վարորդը կամ գաջ քսողը:

Սա ոչ թե մարդկային արժեհամակարգ է, այլ մի մեծ ՅԱ՛ԽՔ, ԱՐԱ, ՅԱ՛ԽՔ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել