Հեյ-հե՜յ, պարոն վարչապետ, էկոնոմիկայի նախարար ու բոլոր պետական այրեր, ովքեր պատասխանատու են տուրիզմի զարգացման համար, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ին, չինացի տուրիստները ժամը 3-ից 4-ը գնացել, հասել են Շաքիի ջրվեժ, որը գտնվում է Սյունիքում, ու ի՜նչ էին տեսել...
Ջրվեժը՝ փակ։ Յոթգլխանի հրեշը ջուրը փակել էր ու ինչ-որ մե՜ծ բան էր ուզում այն թողնելու համար, տուրիստներն էլ չէին տվել: Ի՜նչ անամոթ են:
Կատակը՝ մի կողմ, նաև ասեմ, որ նախապես էինք հետաքրքրվել, ու Սիսիանի փոխքաղաքապետը վստահեցրել էր, որ Շաքիի ջրվեժը բաց է, բայց պարզվեց՝ նա ճիշտը չգիտի կամ ճիշտ չի ասում: 
Ազատագրե՛ք Շաքիի ջրվեժը յոթգլխանի հրեշներից, ամո՛թ է, խայտառակվել ենք արդեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել