Հայաստանում չկա մի գյուղ, առավել ևս` քաղաք, որ դրսում ապրող մեծահարուստ տեղացի չունենա։ Հայաստանից դուրս գալով` շատերս զարմանում և հպարտանում ենք, թե ինչպիսի հայրենակիցներ ունենք աշխարհի բոլոր կողմերում ու եթե մեզ հաջողվի այդ մարդկանց համար պայմաններ ստեղծել, որ փող բերեն իրենց համայնք, ապա մեր երկիրը կծաղկի։ Օրինակներ շատ կան, կան գյուղեր, որտեղ իրենց երկրացիներն ամեն տարի լուրջ գումարներ են ներդնում ու սոցիալական ծրագրեր իրականացնում, բայց միայն սոցիալական ծրագրերով զարգացում ապահովել չենք կարող, ուստի պետք է ունենալ ամեն գյուղի, գյուղերի փնջի ու քաղաքի համար առանձին գրված ներդրումային ծրագիր, դա ունենալու համար պետք են մասնագետներ, ովքեր հաշվարկներ կկատարեն, քիչ համայնքներ կան, որոնք կարող են ինքնուրույն անել դա։ Մեր համաշխարհային ու զարգացման եվրոպական բանկերն իրականում մեր հայրենակիցներն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել