Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղեր որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, ավելին՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվեց պարզել, որ 1980թ.-ին ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է: Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում: Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել: Վերջինս նաև կուսակցական պատկանելություն ունի՝ ՀՀԿ-ական է: Արմավիրի մարզի Շենավան համայնքն ունի մոտ 1600 բնակիչ: 

Ինչպես գրում է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը, հետևյալ լուսանկարում փասիան է, որը ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Լյուբա Բալյանը գրում է. «Իսկ այ էս մեկը լրիվ հետաքրքիր ա։ Արոս, տափաստանային բնակիչ, ՀՀ-ում գրեթե այլևս չի հանդիպում, կամ որովհետև նրանց կենսամիջավայրը մեզ մոտ սահմանամերձ է, իսկ դա նշանակում է, որ կամ զինծառայողն ա սատկացնում, կամ էլ... Այ սենց»: 

Image may contain: 1 person, smiling, outdoor and text

Image may contain: outdoor and nature

No automatic alt text available.

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել