Arevelk.am-ը գրում է.

Շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի եւ ծագումով ֆիլիպինուհի ավստրալացի տնտեսագետ,  շախմատիստ Արիանա Կաոլիի՝ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած հարսանիքը  շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Զույգի  ամուսնական մատանիների հեղինակը հայտնի հայ ոսկեգործ, դիզայներ Նուռն է. վերջինս տեղեկացնում է, որ փորձել է մատանիների միջոցով կերտել երկու անհատականություններից յուրաքանչուրի խառնվածքը, բնորոշ հատկությունները: Ըստ դիզայների՝ մատանիները խորհրդանշում են արեւ եւ լուսին, եւ ունեն խորհրդանշական եւ առօրյա կրելու համար պատրաստված օրինակներ: Լեւոն Արոնյանի մատանին դեղին ոսկուց է, իսկ նրա նույնքան հանրահայտ կնոջ համար Նուռը մտահղացել է սպիտակ ոսկին: 

Նուռի պատրաստած զարդերը վերջին տարիներին կրում են բազմաթիվ հայ եւ օտարազգի հայտնիներ: Դիզայները յուրաքանչյուր զարդ պատրաստելիս ներկայացնում է նորարարություն:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել