Լեւոնն ու Արիանան մտերմացել են ավելի քան տասը տարի առաջ՝ 2006 թվականին Իտալիայում տեղի ունեցած մի միջադեպից հետո։ Այդ պատմությանը ժամանակին անդրադարձել են աշխարհի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Ամերիկյան մարզական պարբերականներից մեկի հեղինակը գրում է. «Թուրինում շարունակվում էր շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Խաղերի ավարտից հետո տարբեր երկրների ներկայացուցիչներ հյուրանոցի նախասրահում երեկույթներ էին կազմակերպում՝ խմիչքով ու պարերով։ Այդ օրը Արոնյանը, որն այն ժամանակ աշխարհի թիվ երեք շախմատիստն էր, պարի հրավիրեց Արիանային, որը հանդես էր գալիս Ավստրալիայի հավաքականի կազմում, ու նաեւ հայտնի էր նրանով, որ հրաշալի էր կատարում լատինաաերիկյան պարերը։ Եւ հանկարծ անսպասելի ու տհաճ բան տեղի ունեցավ՝ անգլիացի գրոսմայստեր Դեննի Գորմելին վեր կացավ տեղից ու բռունցքներով հարձակվեց Արոնյանի վրա, հրեց ու գետնին տապալեց նրան։ Թե ինչն էր պատճառը՝ այդպես էլ չիմացվեց՝ երեւի ուղղակի շատ էր խմել ու խանդել էր, որ գեղեցկուհի ֆիլիպինուհին Լեւոնին է նախընտրել»։ Հոդվածի հեղինակը շարունակում է՝ «Դեննին երեւի չգիտեր մի ճշմարտություն, որը հայտնի է ողջ աշխարհին՝ «Երբեք մի հարձակվիր հայի վրա, դա միշտ վատ ավարտ է ունենում»։ Արոնյանի թիմակիցներից մեկը անմիջապես նետվեց դեպի անգլիացին, նրանց հազիվ կարողացավ բաժանել Արնոլդ Շվարցենեգերի կազմվածքով մի թղթակից , որն աջ ձեռքով փորձում էր մի կերպ զսպել վրդովված հային, իսկ ձախով բռնեց Դեննիի օծիքից եւ դուրս հանեց նրան սրահից։ Բայց ավելի ուշ հայերն այնուամենայնիվ բռնացրեցին Դեննիին ու մի լավ դաս տվեցին նրան, ինչից հետո նա ստիպված էր վերադառնալ Անգլիա։ Իսկ Արոնյանը իր թիմի հետ շարունակեց խաղալ եւ Հայաստանի հավաքականնն ի վերջո ոսկե մեդալ նվաճեց Թուրինում»…

Image may contain: 3 people

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել