Ճանապարհային երթեւեկության ոլորտում Հայաստանում մի հատ մարազմատիկ բան կա․ դու կարող ես ամսական 5000 անգամ խախտել երթեւեկության կանոնները, ամսական վճարել մի 50 միլիոնի տուգանք ու արխային ինչ ուզես, անել։ Քանի որ ինդուլգենցիա կա․ փող ունես, վճարի ու խախտի։ Վախտին Մարտին Լյութերը պառակտեց Եվրոպան հենց նրա համար, որ դեմ էր կաթոլիկ եկեղեցու կողմից ինդուլգենցիաների վաճառքին։ Հիմա ինչո՞ւ է մեր պետությունը նման իրավունք վերապահում անվերջ մեղքերի թողության։ Մի քանի լուրջ խախտումից հետո մարդ պետք ա զրկվի ինչ-որ ժամանակով վարորդական իրավունքից։ Որ դուրս չգա հանդիպակաց, երբ հավեսը տա։ Զուտ էն բանով, որ փող ունի։ Օրենքը փողի քանակով չի կարող լինել, այն հավասարության սկզբունքի վրա պետք ա հիմնված լինի։ Միշտ։ Ոչ միայն այս դեպքում, իհարկե։ Էլ չասեմ, որ ռուսական համարով հաբռգածները, ում չեն էլ տուգանում, արդեն զահլա են տարել։ Մի հատ սթափվեք, սա փոքր երկիր է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել