Քանի որ ԷԹԻՆՈԼ ԼԱՔԻ անվնաս (գրեթե օգտակար) այրման գծով փորձագետների պակաս չկա, մի պարզունակ դիտարկում անեմ, հարգելիներ: Սովորաբար հրդեհների ժամանակ այրման հիմնական «հերոսը» միայնակ ու ստերիլ չի այրվում... Այն իր հետ այրում է իր շուրջը եղած ամեն ինչ՝ պլաստմասե ու կապրոնե տարաներ, կահույք, օժանդակ և հարակից գույք (քիմիական արտադրամասի պարագայում՝ ձեռնոցներ, պաշտպանիչ հանդերձանք և այլն): Հենց ծխի սև գույնը դրա մասին է վկայում, որովհետև ոչ ածխաթթու գազը, ոչ շմոլ գազը, ոչ ջրային գոլորշին (ածխաջրածինների թերի և լրիվ այրման արգասիքները) գույն չունեն: (նախկին կենսաֆիզիկոս)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել