Ամառը մոտեցավ ավարտին, բայց քաղաքական դաշտի հիմնական մասը կարծես թե դրա մասին տեղեկություն չունի: Միչև խորհրդարանական ընտրությունները և դրանից հետո թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը բազմաթիվ կոչեր ու հայտարարություններ էին անում երկրի ծանր վիճակի, առկա բազմաթիվ պռոբլեմների և դրանց հապշտապ լուծման անհրաժեշտության մասին և խոստանում էին պայքարել միչև վերջ` հասնելով արդարության:

Բայց արի ու տես, հենց ամառը եկավ, բոլորը մոռացան երկրի խնդիրների մասին և առաջին կարևորության խնդիր դարձավ հանգստի գոտի ընտրելն ու հնարավորինս արագ տեմպերով ճամպրուկներն հավաքելն ու թռնելը: Իհարկե նորմալ է, բոլորս էլ ունենք հանգստի կարիք, բայց երբ ընդդիամդիր կոչված գործիչները ամբողջ ամառվա ընթացքում ոչ մի ձայն ու ծպտուն չեն հանում, դա արդեն խոսում է այն մասին, որ իրենք դարձել են ընդդիմություն ոչ թե տքնաջան աշխատելու և ժողովրդի կողմից բարձրացվող հարցերը ամեն օր իցույց դնելու և լուծում պահանջելու, այլ զուտ այն պատճառով, որ իշխանության շարքերում թափուր հաստիք չկար, իսկ իրենք չէին ուզում գործազուրկ մնալ և դարձան ընդդիմադիր, ում համար ամռանը կարևորը սեփական հանգիստն է, ոչ թե երկրում առկա խնդիրները:

Հ.Գ. Հուսանք այս աշնանը ընդդիմությունից ավելի շատ աշխատանք կտեսնենք, քան կոչեր կլսենք, քանի որ բոլորիս է հայտնի, որ ուժեղ ընդդիմության առկայությունը շատ կարևոր է երկրի զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել