Լիլիթ խանումը Հովհաննիսյանը որոշել է կլիենտուրայի բազան թարմացնել, ու իր ուժերը փորձել պարսկական ռեպերտուարում։ Երևում է, որ թուրքական ու արաբական կլկոցները և մելիզմները արդեն կորցրել են իրենց ակտուալությունը, իսկ Լիլոն պարապ մնալ չի ուզում։ Մյուս կողմից, Լիլոն ջոկել է, որ կարող է ֆեյսբուքցիներն ու բլոգերները իրեն խաչեն, եթե հիմա էլ սկսի պարսկերեն կլկլացնել, դրա համար վաղօրոք կռուտիտներով նախապատրաստում է լսարանին։

Ու քանի որ այդ վաղօրոք կռուտիտը իդեալապես համապատասխանում են «Երբ տուֆտում են դատարկախոսում են աստղերը» ձևաչափին, ես չէի կարող անտեսել թուրքական երգի մեծանուն այս աստղի նոր զեղումները։

Լիլիթ Հովհաննիսյանն ու ինտերնացիոնալը

«Ամեն օր էլեկտրոնային փոստիս նամակներ եմ ստանում ազգությամբ պարսիկ իմ երկրպագուներից»

Լիլիթը՝ լինելով շատ բարի աղջիկ, պարզապես չի կարող անտեսել իր փոստին եկող պարսիկ երկրպագուների նամակները։ Հա՛, հաստատ թեման Նովրուզի ժամանակ Հայաստան եկող հարուստ պարսիկ զբոսաշրջիկները չեն ու նրանց համար փակ կորպորատիվներում պարսկերեն երգելուց ակնկալվող կլորիկ հոնորարները, այլ այն 100500 նամակները, որոնք պարսիկներն օրնիբուն գրում են Լիլոյին՝ աղերսելով, որ վերջապես պարսկական էլ երգի։ 

Похожее изображение

Ենթադրում եմ, որ մինչև այս էլ թուրք և ադրբեջանցի երկրպագուներն էին Լիլոյի էլեկտրոնային փոստը դիվադադար անում, դրա համար էլ խեղճը էս քանի տարի է թուրքական կլկլոցների ռեժիմից  չի կարողանում դուրս գալ։ Մնում է հուսալ, որ Լիլիթին չուկչա երկրպագուները նամակներ չեն գրի ու խնդրի, որ իրենց ժողովրդական երգարվեստից էլ մի քիչ ձոնի աշխարհին։

Լիլիթ Հովհաննիսյանն ու մեծերը

«Այդ երգի որոնման ժամանակ հասկացա, որ շատ մեծանուն հայ երգիչներ (Ռուբեն Մաթևոսյան, Օֆելյա Համբարձումյան և այլք) երգացանկում միշտ ունեցել են պարսկերեն երգեր»

Ախր Լիլո ջան, հարամություն ես ուզում անել՝ արա, կամ էլ մի արա, բայց ի՞նչ ես կախվել ուզում Ռուբեն Մաթևոսյանից ու այլ մեծանուն երգիչներից։ Շատ անազնիվ ու էժան քայլ է, որի իմաստը սա է․ ժողովուրդ, եթե ինձ քրֆելու եք պարսկերենի համար, ապա իրանց էլ կքրֆեք, LAV?

Լիլոյի այս էժան հնարքին կարելի է մենակ մի բան ասել․ Ռուբեն Մաթևոսյանը, Օֆելյա Համբարձումյանը ու այլ մեծանուններ, մինչև պարսկերենին անցնելը՝ հարստացրել են նախ հայկական երգարվեստը, իսկ պարսկերենով ու այլ լեզուներով երգել են բացառության կարգով, երգելիս էլ՝ երգել են որակյալ երգեր, որոնք իրենցից արվեստագիտական արժեք են ներկայացնում։ Իսկ դո՛ւ, Լիլո՛, վստահ եմ՝ էլի ցածրակարգ տաշիտուշիի ու պորտապարի մակարդակի բան ես երգելու։ Ասեմ ավելին, վաստահ եմ, որ միակ փոփոխությունը թուրքական կլկլոցների հարցում լինելու է այն, որ եթե առաջ հայերեն էիր կլկլացնում, ապա հիմա նույն թուրքական կլկլոցը պարսկերենով ես անելու։ Համ էլ, աղջիկ ջան, մի քիչ զուսպ եղի․ դու ո՜ւր, Մաթևոսյանն ու Համբարձումյանն ո՜ւր․․․

Լիլիթ Հովհաննիսյանն ու վետերոկային երաժշտությունը

Լիլո ջան, ոչ մեկ չի ուրանում, որ դու լավ երգչուհի դառնալու պոտենցիալ ունեիր, բայց դու գնացիր այլ ճանապարհով։ Դժվարանում եմ ասել, թե ինչն էր նման որոշման հիմքում՝ այն, որ ամուսինդ համարում է, որ պորտապարն ու ադրբեջանական երաժշտությունը հայ կնոջ գենի մեջ է, թե՞ պարզապես հասկացել ես, որ մեր ազգի մի զգալի հատված մեծացել է Զեյնաբ Խանլարովայի ու այլ թուրքական մուղամների վրա, և պահանջարկը չի փոխվել, ու դու էլ ապահովում ես համապատասխան առաջարկ։

Ինչևէ, շոու բիզնեսը՝ բիզնես է ու դու ազատ ես ռեպերտուարիդ ընտրության հարցում։ Դու ուզում ես փող աշխատել ու լավ տարբերակ ես գտել, մալադե՛ց։ Բայց պետք է հասկանալ, որ երաժշտական թռեշ մատուցելիս դու ոչ միայն մուղամ սիրողների գովասանքին ես արժանանալու, այլ նաև չսիրողների քլնգոցին։ Դրա համար, խելոք քո կլկլոցներն արա ու մի՛ փորձիր ցածրորակ ապրանքդ վրաներս սաղացնել՝ պատսպարվելով Մաթևոսյանի ու Համբարձումյանի կերպարների հետևում։ Նրանք մեծություններ են, իսկ դու՝ լավ գումար աշխատող, բայց այդուհանդերձ՝ վետերոկային երաժշտության աստղ։ Այսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել