Օրերս ֆեյսբուքյան և լրատվական տիրույթում ակտիվ թեմա էր դարձել քաղաքացիական ակտիվիստ, Նորք Մարաշի զինված խմբի գործով անցնող Նելլի Մինասյանի հիվանդությունը: Քննարկումները սկիզբ առան այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Նելլի Մինասյանը, ով Ապրիլյան պատերազմին եղել է առաջնագծում և այդ ժամանակ բեկորային վնասվածք է ստացել, օգնության կարիք ունի:

Իհարկե, ցավալի է, որ երիտասարդ կինը, ով նաև հղի է, հիվանդ է Հեպատիտով, բայց ավելի ցավալի է, երբ «Սասնա ծռեր» խմբավորման համակիրները փորձում են ամեն ինչ ներկայացնել ավելի ճոխացված և հնչեղ` անընդհատ շահարկելով Ապրիլյան պատերազմը: Այս ֆոնին ուրախալի է, որ ինքը` Նելլին հերքել է, որ բեկորային վնասվածք է ստացել և հորդորել է չշահարկել պատերազմի թեմա իր հիվանդության մասին խոսելիս:

Ամփոփելով վերոնշյալ ինֆորմացիան՝ կարող եմ միայն Նելլիին առողջություն մաղթել, իսկ ծռականներին` ողջախոհություն, քանի որ նրանք կարծես կորցրել են իրականության հետ կապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել