A1plus.am-ը գրում է.
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համար նոր հանրային պաշտպան է ներգրավվել՝ Մարինե Թովմասյանը։

Դատարանի կողմից ներգրավված նախորդ պաշտպանը՝ Էմիլ Բեգլարյանը, հրաժարվել է ծառայություններ մատուցել, քանի որ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանն ընդհանրապես հրաժարվել է իր հետ առանձնատեսակցություն ունենալ։ Ուստի հանրային պաշտպանի գրասենյակը որոշել է նոր պաշտպան ներգրավել։

Մարինե Թովմասյանը  դատարանի որոշմամբ կպաշտպանի նաև Ներսես Պողոսյանի շահերը, չնայած՝ թե դատարան բերված Ժիրայր Սեֆիլյանը, թե Ներսես Պողոսյանը հրաժարվեցին նրա ծառայություններից եւս։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել