Newmag-ը գրում է.

Մեր մարմնում կան յոթ էներգետիկ աղբյուրներ՝ չակրաներ, որոնց միջոցով կլանում ենք էներգիան, կատարում օրգանիզմի և արտաքին միջավայրի էներգափոխանակումը։ Յոգան ակտիվացնում է դրանք և ապահովում դրական էներգիայի հոսք։ Համաշխարհային աստղերը մեկ անգամ չէ, որ խոստովանել են, թե հենց յոգան է նրանց օգնել կյանքի ամենադժվար պահերին։

Մադոննան, օրինակ, ամեն առավոտ երկու ժամ յոգայով է զբաղվում։ Նա ընտրել է բավական բարդ տեխնիկաներից մեկը՝ Աշտանգան։ Աշտանգա յոգա կոչվող այս ոճը, որը սանսկրիտում նշանակում է ութփուլանի յոգա, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու համալիր համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են՝ մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ։ Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում այդ գործընթացը՝ ինքնաբացահայտման շնորհիվ։

Եթե ուզում եք հրաշալի տեսք ունենալ, խորհուրդ է տրվում զբաղվել հաթհա յոգայով, որը յոգայի ֆիզիկական վարժանքների առաջին աստիճանն է։ Այն անմիջականորեն ուղղված է մարդու առողջությանը։ Հենց հաթհան է առավել մոտ ժամանակակից յոգային։ Յոգերը շատ հաճախ պնդում են, որ բոլոր հիվանդությունները պատճառ են սխալ շնչառության և որ հաղթահարել դրանք կարելի է պրանայամայի տեխնիկայի, այսինքն՝ յոգայի շնչառական վարժանքների շնորհիվ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել