Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտատերերը տեղեկություններ են տարածել, որ երեկ, Աղդամի շրջանի Ղարադաղլու գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, հայկական դիպուկահարների գնդակից գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող՝ Նահիդ Զահիդ օղլու Սոլտանովը (Nahid Zahid oglu Soltanov, Հաջիկաբուլի շրջանի Քըզըլբուրուն գյուղի բնակիչ )։ 
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը զինծառայողի վիրավորման մասին դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել։

Image may contain: 1 person, smiling, standing and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել