Մի հետաքրքիր ու զարմանալի երևույթ է նկատվում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների դատավարությունների ընթացքում: Նրանց պաշտպանող այն փաստաբանները, որոնք կանխավ քաղաքական կոնկրետ կողմնորոշում ունեն, որոնց մասնագիտական ունակությունները ցածր են կամ բավարար մակարդակի չեն, շատ արագ հարցերի ներկայացման, քննարկման իրավական հարթությունից «նետվում են» քաղաքական դաշտ, հնչեցնում քաղաքական բնույթի ելույթներ, մեկնաբանություններ, հարցազրույցներ և գնահատականներ: Կարծես, նրանք շատ արագ պրոֆեսիոնալ դեֆորմացիայի են ենթարկվում կամ «վարակվում» այդ գործիչներից, կրում նրանց ազդեցությունը, անմիջապես քաղաքականացվում…
Մինչդեռ եթե փաստաբանը լինի լավ, փորձված իրավաբան, պրոֆեսիոնալ, ապա իր ընդդիմադիր պաշտպանյալին իրավական տարրական գիտելիքների լիկբեզ կանցկացնի և քաղաքական, զգացմունքային, ինտրիգային, միտինգային մտածելակերպից, գործելաոճից, գործելակերպից կբերի իրավական դաշտ ու կփորձի պաշտպանությունը կառուցել իրավական հարթությունում՝ առանց շահարկումների, առանց քաղաքական դեմագոգիայի, առանց շոուների:
Եվ, իհարկե, դատավարությունները, նրանց շուրջ իրադարձությունները, քննարկումները փաստաբանների «թեթև ձեռամբ» չեն վերածվի ցույցերի, պիկետների և ամբոխահաճո ելույթների և գնահատականների…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել