Վերջերս օդանավակայանի տաքսի ծառայության գների շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, ու հատկապես մի թիվ է ասվում, որը երևի վիզուալ ամենատպավորիչն է ու ամենավախենալուն։ Ասում ա՝ օդանավակայանից Ստեփանակերտ 70,000 դրամով են տանում անխիղճները։ Ու մարդկանց մի ստվար զանգված առանց խորանալու սկսում է բողոքել, թե բա՝ ինչպես կարող է տաքսին արժենալ 70,000 դրամ։ Խայտառակություն է։ Սա երկիր չէ, թողնենք, գնանք Կրասնոդար։

Հիմա Երևանից Ստեփանակերտ 350 ԿՄ-ից ավել է, քաղաքի տաքսիները տանում են 40,000 դրամով։ Ինչպես հայտնի է, ՈՂՋ աշխարհում օդանավակայանում տրամադրվող ծառայությունները զգալիորեն ավելի թանկ են, քան նույնանման ծառայությունները քաղաքում։ Ավտոկայանատեղին քաղաքում ժամը 150-200 դրամ է, օդանավակայանում՝ 500։ Դրամափոխանակման կետերը զգալիորեն ավելի ցածր կուրսով են փող մանրում, սովորական փաթեթավորումը աստղաբաշխական թիվ ա նստում, կարծես Շմայսն ա իրա ձեռքով փաթթում։ Օդանավակայանը մեծ գումարներ է վերցնում տարածք տրամադրելու համար, ու այդպես է ամեն տեղ։ Դուրսը օդանավակայանում մի հատ սենդվիչ ես ուտում կոլայով, 20 եվրո փող են ուզում։ Դե տաքսին էլ չասեմ, կարող ա հյուրանոց չհասնես էդ 130 եվրոյով, էլ չեմ ասում 400 կմ քշելու մասին։

Պետք չի էդ 70,000-ը արհեստական մեծ թիվ ցույց տալ։ Է, որ Պյատիգորսկ գնաք, 150,000 ա լինելու, իսկ Դնեպրոպետրովսկ՝ 320,000։ Վաաաայ, ոնց կարելի ա տաքսիին 320,000 դրամ փող տալ։ Էս ինչ խայտառակություն ա, Քոչարյանի ժամանակ սենց չէ՛ր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել