Էս տարի ծիրանի շուկայում շատ հետաքրքիր իրողության ենք ականատես լինում, տեղական շուկայում ծիրանի միջին գինը 200-250 է, իսկ արտահանող ընկերությունները մթերում են 300+ դրամով։ Առաջին հայացքից պարադոքս է թվում, բայց իրականում իրավիճակը հետևյալն է։ Արտահանողները հիմնականում կիսահասածն են տանում, որ ճանապարհին երկար դիմանա, շուտ չփչանա, իսկ արդեն հասած և ավելի քաղցր բերքը ավելի էժան գնով իրացվում է տեղական շսւկայում։ Շահում են բոլորը՝ և՛ այգու տերերը, և՛ տեղական սպառողը, և՛ արտահանողը։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այս տարի արտահանվել է 5000 տոննա ավել ծիրան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել