Ադրբեջանական կայքերից մեկում է հայտնվել երեկ ջրահեղձ եղած ադրբեջանցի ոստիկաններից մեկի՝ Շահլար Ռամիզ օղլու Մամաևի (Mamayev Şahlar Ramiz oğlu) լուսանկարը։ 
Լուսանկարից երևում է, որ Շահլար Մամաևը ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող է։
Ինչպես գիտեք, առաջնագծում մարտական խնդիրներ են իրականացնում նաև Ադրբեջանի ոստիկանության զորքերը, և չի բացառվում, որ զինծառայողը ոչ թե դժբախտ պատահարի հետևանքով մահացած լինի, այլ սպանված լինի պատժիչ գործողությունների արդյունքում։ 

Սպասենք երկրորդ «ջրահեղձ եղածի» լուսանկարին։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել