Կիրակի առավոտյան հեռուստացույցի ալիքների վրայով անցնելիս «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մի աղջիկ «տարօրինակ» հայերենով ծվծվում էր՝ «երգում էր», մի քանիսն էլ թռվռում էին՝ կրկին տարօրինակ, անճաշակ ու անճոռնի…
Այդ իբր թե երգող աղջիկը, որին այդպես էլ չճանաչեցի, անընդհատ ինձ, պատկերացնու՞մ եք, ինձ, անընդհատ հարցնում էր. «Դե՛ ասա, դե՛ ասա՝ ով եմ ես… Դե ասա՝ ով եմ ես… Ո՞վ է ամենալավը, ամենա-ամենալավը»… Ամենա չգիտեմ ինչը…
Ինչ-որ նման անմիտ ու անկապ բառակապակցություններով «երգ»…
Է՛, այդպես էլ չիմացա՝ ով էր երգի նմանվող հնչյուններ արտաբերում և թռվռում… Կասե՞ք՝ ով էր ինքը… Նրան լսելուց հետո ես, «խելքահան» եղած, ուզում եմ գտնել իրեն և վերջապես ասեմ՝ ով է ինքը և իրեն «ռասկրուտկա» անողը…
Մի խոսքով՝ շոու-բիզնես ունենք, աշխարհը չունի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել