Վրդովվում ենք Պեդրո Ագրամունտի, Միլիսա Մարկովիչի, Ռոբերտ Վոլթերի և մյուսների արարքներից… Որ ծախվել են ադրբեջանցիներին, անազնիվ են, կաշառակեր, շահամոլ, կոռումպացված…
Գոռում ենք, գոչում, մեզ պատեպատ տալիս, եվրոպաներին, եվրոչինովնիկներին ազնվության, անկաշառության դասեր տալիս, հիշեցնում, որ «խավիարային դիվանագիտությունը», նավթադոլարները մարսել հնարավոր չէ, և մի օր կանգնելու են իրենց կոկորդին: Հիշեցնում ենք մենք՝ հայերս, և վրդովվում, զայրանում՝ մոռանալով, որ մեր քաղաքացիների գերակշռող մասը ագրամունտներին դաս կարող է տալ… Իսկ մի զգալի մասն էլ պոտենցիալ Ագրամունտ է, ուղղակի հնարավորություն չունի կամ կորցրել է հնարավորությունը…
Մի խոսքով՝ լիքը կայացած և չկայացած ագրամունտներ ունենք, որոնք եվրոագրամունտներին կտանեն աղբյուրի մոտ և ծարավ հետ կբերեն…
Իսկ Ագրամունտին «արդարամիտ, անկողմնակալ» եվրոչինովնիկները պատժեցին ամենևին էլ ոչ կաշառակերության համար, այլ ռուսների «հրահանգով» Ասադին այցելելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել