Մի քիչ տղամարդ էղեք, պարոն Հայրիկյան, մարդիկ պատերազմում ոտքն ու ձեռքն են կորցնում, շարունակում են կռվել (օրինակ՝ մեր պաշտպանության նախարար ու մեծատառով մարդ Սեյրան Օհանյանը): 
Արդեն մեկ ամսից ավել է Ձեր լացն ենք լսում: 
Հա, լավ բան չի կատարվել, ցավալի է, որ մեր երկրում այդքան հեշտ կարելի է մարդու կյանք խլել, բայց հերիք է էլի՝ տառապյալի կերպար ընդունած խղճահարություն փորձեք առաջացնել: Փառք Աստծո, հրաշքով թե ինչպես փրկվել եք, հիմա էլ գնացել եք բուժվելու: 
Էլ ի՞նչ կարիք կա ամեն օր Ձեր տառապյալ ու խեղճ վիճակից խոսելու: Եվ Դուք, այսպես խղճուկ ու թույլ մարդ լինելով, պատրաստվում էիք դառնալ երկրի նախագա՞հ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել