Հետաքրքիր ազգ ենք. ուրիշի լծի տակ, այլ մշակույթի պայմաններում սրվում է մեր ազգային ինքնագիտակցությունը, մեծանում է սեփական մշակույթի նկատմամբ ուշադրությունը, դաստիարակությունը և կրթությունը դառնում են ավելի մրցունակ, ստեղծագործական ներուժն ավելի բուռն կերպով է արտահայտվում և արդյունքում մենք ունենում ենք տարբեր ոլորտներում նշանակալի առաջընթաց ունեցողներ, ովքեր իրենց հետևից են տանում համայնքը:

Իսկ սեփական երկրում մեր իշխանության պայմաններում բոլոր այդ կենսունակ ուժերը կարծես սպառվում են կամ չեզոքանում, և մենք տասնամյակներով մնում ենք նույն կոտրած տաշտակի առաջ:

Եթե սա պատմական օրինաչափություն է, ուրեմն՝ մեր գիտակցության, մտածողության և կենսագործունեության անբաժան մաս է, ինչից շտապ պետք է ազատվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել