Որ դարավոր մշակույթի, թանկարժեք գելենվագենների, լեքսուսների, մերսեդեսների և ցուցամոլության սիրահար, քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգս կարող է գոռում-գոչումով, հարայ-հրոցով եկեղեցի մտնել, եկեղեցիում սելֆի անել, հարսանքավորներին աղմուկ-աղաղակով նկարել, մուտքը փակել 10-15 րոպե հարսի ֆոտոսեսիաներն անմահացնել, չթողնել հասարակ հավատացյալների ելումուտը, դա գիտեինք, բայց որ շեղվածությունների հիթ շքերթը կհամալրվի նոր սուպերնվաճումով, չգիտեինք:
«Սանիթեքի» ջրցան մեքենաներն այսուհետ հայկական հարսանիքի անփոխարինելի «զարդն ու պսակն» են…
Կիրակի օրը ս. Սարգիս եկեղեցում ամուսնական ծեսից հարայ-հրոցով դուրս գալուց, 20-30 գելենվագենների, տարատեսակ այլ ջիպերի ուղեկցությամբ, ամուսնական զույգի մեքենայի հետևից՝ ձայնային բարձր ազդանշաններով, ուղեկցում էին «Սանիտեքի» 4, ամբողջովին նոր ավտոմեքենաներ՝ ջուր ցանելով ամուսնական զույգի հետևից…
Դա մտնո՞ւմ է «Սանիտեքի» պարտականությունների մեջ, թե՞ ոչ… Ո՞վ է թույլատրել, ինչո՞ւ… Եվ ինչու քաղաքի փողոցներն ու աղբը թողած «Սանիտեքի» ջրցանները շչակները միացրած ուղեկցում են նորապսակներին… Գուցե պարզել և արգելե՞լ է պետք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել