Տիմատիի երեկվա բազմահազարանոց համերգը կրկին ապացուցեց հայկական Ֆեյսբուքի իրենց «վերին արտի ցորենի» տեղ դրածների տոտալ կտրվածությունը կյանքից։

Յախք, թու, ծիմածի, ռսները ինչ գործ ունեն և այլ, դրա տիպի «էլիտար» պիտակավորողները կրկին ոգևորվեցին 100-150 լայքերից ու կրկին մտածեցին, թե էդ ա, որ կա։

Արդեն մոտ երկու տարի Ֆեյսբուքը Հայաստանում կորցրել է իրական քաղաքական կամ տնտեսական լուրջ գործընթացի վրա ազդելու որևէ հնարավորություն :

Ու տենց էլ պետք է լիներ: Սեփական ստատուսի 100 լայքից ուռած, հիմնականում տգիտության կամ ինքնասիրահարվածության հաշվին իրեն «էլիտա» հռչակածները ամեն ինչ արեցին, որ հարթակից դուրս մղվեն լուրջ քննարկումները, մասնագիտական կարծիքները, պրոցեսների վրա ազդեցություն ունեցողները։
Մարտնչող տգիտությունը պյուրոսյան հաղթանակ տարավ՝ մնալով միայնակ, իմպոտենտ և 100-լայքանոց կարգավիճակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել