Ցարական կառավարությունը Արևելյան Հայաստանը իրեն միացնելուց հետո սկսեց իրականացնել իր գաղութատիրական քաղաքականությունը: Ընդհանրապես, ցարիզմը Հայաստանի, ինչպես և ամբողջ Հարավային Կովկասի վրա նայում էր որպես իր գաղութի։ Պատահական չէ, որ դեռևս 1827 թվականին ֆինանսների մինիստր գրաֆ Կանկրինը Նիկոլայ 1-ին ներկայացրած մի զեկուցագրում Անդրկովկասն անվանում էր Ռուսաստանի գաղութ: 1840 թվականին Նիկոլայ 1-ին ներկայացված մի այլ զեկուցագրում ասված է, թե Անդրկովկասի ժողովուրդներին հարկավոր չեն համալսարաններ, ֆաբրիկաներ և գործարաններ։ Հարկավոր են առևտրական ճանապարհներ՝ Անդրկովկասը Ռուսաստանի հետ կապելու, այնտեղից հումք ստանալու և փոխարենը մանուֆակտուրային արտադրանքներ տալու համար: Հատկանշական է, որ ռուսները Հարավային Կովկաս տարածաշրջանը անվանում էին Անդրկովկաս: Ընդհանրապես, Անդրկովկաս եզրույթը ցարական Ռուսաստանի վերնախավում համարվում էր իրենց այն գաղութային տարածքը, որը գտնվում էր Կովկասյան լեռներից այն կողմ:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/1348666638515940?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1496103107303703
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



