Картинки по запросу սասնա ծռերԵրեկ համացանցում լուրեր ու գրառումներ տարածվեցին, որ ընտրություններից դժգոհ մշակութային որոշ հայտնի դեմքեր ու նաև քաղաքական գործիչներ այլևս աներկբա են համարում նոր «Սասնա ծռերի» կրկնումը։ Եթե սրա մասին հայտարարում է սովորական քաղաքացին, դա ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, սակայն երբ սրա մասին խոսում են մշակութային ու քաղաքական ֆիգուրները, սա արդեն որոշակի մտահոգություն է առաջացնում։ Քավ լիցի, ընդդիմադիր կոչեր անելուն ու իշխանություններին քննադատելուն չի վերաբերում սույն գրառումը, այլ նրան, որ այդ հայտարարությունների մեջ տեռորը լեգիտիմացնելու միտումներ կան։ Եթե սրանք հուսահատական կոչեր էին, որոնց կարող են հետևել մեղայական նոր գրառումները, ապա կարող ենք ասել՝ սովորական պոռթկում էր։ Սակայն անդրադառնանք բուն նյութին։

Եվ ուրեմն՝ նոր «Սասնա ծռերի» մասին։ Ծռերի օպերացիայի մասին շատ է խոսվել, որ դա հանրության՝ քաղաքական գործընթացների վրա այլևս ազդելու ունակ չլինելու վերջնական ակորդն էր։ Սակայն ասել, թե դա ամբողջովին սոցիալական դժգոհություն էր, սխալ կլինի, որովհետև սոցիալականի դեպքում այն վերահսկելն ու լիկվիդացնելը ահավոր ծանոթ գործընթաց է նույնիսկ ամենաուժեղ իշխանության համար։ Սոցիալական բունտը իսկապես կարող է հեղաշրջման հիմք ծառայել։ Սակայն «Ծռերի» օպերացիան, փորձը ցույց տվեցին, որ ոչ այնքան սոցիալական, որքան իշխանության նախկին ու ներկա թևերի, արտաքին ու ներքին ազդեցությունների բախում էր, որը միգուցե անխուսափելի էր, սակայն ոչ ճակատագրական։ Այնպես որ, նոր ծռերով վախեցնելն ու դրան սպասելը նախ պետք է հասկացված լինի հենց այդ մարդկանց համար։ Նրանք պիտի հասկանան՝ ինչի համար են տեղի ունենում նման դեպքերը, ու նաև այն, որ իշխանությունը շատ վաղուց հասկացել է բացթողումներն ու նախկին սխալները չի կրկնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել