Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն:
Ընկերությունը զբաղվելու է վառարանների, բժշկական էլեկտրական և մեխանիկական մահճակալների, ակնաբուժական աշխատասեղանի, բժշկական հետազոտման թախտի, հիվանդի սայլակի, ճաղավանդակների և մետաղի գերճշգրիտ հղկում իրականացնող հաստոցի օգտագործմամբ արտադրվող այլ գույքի արտադրությամբ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 5 աշխատատեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1654090894899601
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



