Картинки по запросу արտահանում՝ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 273 մլն 696 հազար դոլար՝ աճելով 20,1 տոկոսով, ներմուծումը կազմել է 394 մլն 582 հազար դոլար՝ աճելով 23,5 տոկոսով։

Դեպի Ռուսաստան արտահանումը 53 տոկոսով կամ 44 մլն դոլարով աճել է` կազմելով մոտ 64 մլն դոլար: ԵԱՏՄ երկրներից զգալիորեն աճել է նաև դեպի Ղազախստան (3,8 անգամ) արտահանումը: Հայաստանից արտահանումը ԵՄ երկրներ 2017թ.-ի հունվար-փետրվարին կազմել է 81 մլն դոլար՝ աճելով 14,1 տոկոսով:

Աճի այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է դեպի Բուլղարիա 52,8 տոկոսով կամ մոտ 12 մլն դոլար և դեպի Նիդեռլանդներ 66,6 տոկոսով կամ 4 մլն դոլար արտահանման աճով: Տարվա առաջին երկու ամիսներին թռիչքային աճ է արձանագրվել արտահանումը դեպի Շվեյցարիա՝ 299,5 անգամ կամ 34 մլն դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել