Картинки по запросу տնտեսական աճԱզգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2017թ.-ի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 172 մլրդ 672 մլն դրամ, ինչը 7,2 տոկոսով (մոտ 21,6 մլրդ դրամով) ավելի է նախորդ 2016 թ.-ի հունվար-փետրվարի պետական բյուջեի եկամուտների համեմատ:

Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի՝ առանց դրամաշնորհների եկամուտները կազմել են 171 մլրդ 935 մլն դրամ, որից հիմնականը հարկերն ու տուրքերը` 164 մլրդ 168 մլն դրամ կամ 9,7 տոկոսով (մոտ 25 մլրդ դրամով) ավելի 2016 թ.-ի հունվար-փետրվարի համեմատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել