Картинки по запросу Ապրիլյան քառօրյաԱպրիլյան քառօրյայից անցել է մեկ տարի, այդ օրերին բոլորս ականատես եղանք Մոսկվայի կտրուկ «աշխուժացմանը», որի դրդապատճառները ակնհայտ էին: Կարգավորման «ղեկն» ինչ-որ առումով Ռուսաստանի ձեռքում է, և նրանք հարկ եղած պահին հիշեցնում են իրենց դերակատարման մասին:

Հենց այդ շրջափուլում էր, որ անընդհատ խոսվում էր այն մասին, որ բանակցային սեղանին առկա է մի նոր փաստաթուղթ, որն ստացավ «Լավրովի պլան» անվանումը, ըստ այդմ՝ ՀՀ-ին դրանով մեծ զիջումներ էր պարտադրվելու: Այդ հարցում պաշտոնական Բաքուն ձեռնարկում էր ամեն ինչ, այդ պլանը հանրային հատվածում շրջանառվելու համար: Այս լուրը ադրբեջանական քարոզի դասական «կուտ» էր, և թեման տեղը տեղին разкрутка եղավ հայկական վիրտուալ տիրույթում, ավելին՝ գտնվեց մի զանգված, որը, ոգևորված պլանի գոյությամբ, հնարավոր ամեն ինչ անում էր, որպեսզի այն անընդհատ շահարկվի ու քննարկվի: Փաստացի ստացվում է, որ այդ մասսան ընդամենը ջուր էր լցնում ազերական ջրաղացին:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի, և ներկայումս քննարկվում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավաքական առաջարկները: Իրականում խոսքն այն դրույթների մասին է, որոնք հնչեցվել են հակամարտության վերաբերյալ ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում:

Ամփոփելով նշեմ, որ այսօր գոյություն ունեն Մադրիդյան թարմացված տարբեր սկզբունքներ, դրանք կարելի է քննարկել, այն, ինչ բանակցությունների սեղանին են, դրանք մոտավորապես հասկանալի են` դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է և Լեռնային Ղարաբաղի շուրջ շրջանների կարգավիճակի հստակեցում: Սրանք են այն հարցերը, որոնք քննարկվում են, որոնց շուրջ էլ բախվում են կողմերի դիրքորոշումները` հարցը, ով որ քայլը պետք է անի առաջինը, ով` երկրորդ քայլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել