Image result for գևորգ ղազարյանVivaronews.am-ը գրում է.
 Հայաստանի ազգային հավաքականը 3 տարի սեփական հարկի տակ հաղթանակ չէր տարել: Երկրպագուների թիվը մարզադաշտում խաղից խաղ կրճատվում էր: Մոնտենեգրոյի հետ խաղից հետո անկումը ևս շարունակվելու միտում կունենար, սակայն մրցավարի ավելացված ժամանակի բառացիորեն վերջին վայրկյաններին Գևորգ Ղազարյանն իր ֆանտաստիկ հարվածով էյֆորիայի մեջ գցեց ամբողջ «Հանրապետականն» ու Հանրապետությունը՝ դառնալով այդ խաղի, ինչպես նաև VMag ամսագրի 13-րդ համարի (դեկտեմբեր 2016) հերոսը:

 Ինչպե՞ս դասավորվեց քեզ համար 2016 թվականը, ինչո՞վ էր այն առանձնանումմյուսներից:

– 2016 թվականն, առհասարակ, ես ինձ համար բաժանում եմ երկու հատվածի: Առաջինն ամենաանհաջողներից էր իմ կարիերայի ընթացքում: Տարվա սկզբից 3 վնասվածք ստացա: Դրանցից մեկը բավական լուրջ ստացվեց: Ստիպված եղա խաղադաշտից դուրս մնալ մոտ 4 ամսով, սակայն կարողացա ոտքի կանգնել, կազդուրվել ու վերադառնալ խաղադաշտ: Այդտեղից սկսվում է 2016-ի երկրորդ, համեմատաբար ավելի հաջող հատվածը: Վնասվածքից հետո քայլ առ քայլ վերադարձա շարք, սկսեցի մասնակցել հանդիպումներին ու խաղաժամանակ ստանալով նորից հասա իմ լավագույն մարզավիճակին:

Տարվա վերջին խաղում քո խփած գնդակը հաղթական ստացվեց: Ի՞նչ արժեքունի այս գոլը քեզ համար:

Մոնտենեգրոյի դարպասը խփած գնդակն ինձ համար, իսկապես, մեծ արժեք ունի: Առաջին հերթին՝ խաղի բառացիորեն վերջին վայրկյաններին այն Հայաստանի հավաքականին երեք միավոր պարգևեց: Բացի դրանից, անձամբ ինձ համար այս գնդակը կարևոր էր հոգեբանական տեսանկյունից: Երկար ժամանակ աչքի չէի ընկել հավաքականի կազմում: Ավելի քանի երեք տարի չէի կարողանում դառնալ գոլի հեղինակ: Հուսամ՝ սառույցը կոտրվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել