Картинки по запросу ռուս թուրքականԱրևմուտքը Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի հայտարարությամբ ցուցադրեց իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանում Էրդողանի մենահամերգներին։
Վստահ եմ, որ ԱՄՆ-ն քրդերի ձեռքով կստիպի, որ Էրդողանը բազմիցս անիծի այն պահը, երբ Պուտինին անվանեց Мой дорогой друг Путин:
Չինաստանը ույգուրներից զզված է ու Ռուսատանին անպայման կհասկացնի, թե ինչ վտանգ են ներկայացնում նրա համար իր մուսուլման բնակչությունը և Միջինասիական թուրքալեզու ռուսական արտադրության երկրները։
Էրդողանին թվում է, որ ինքը, Աթաթուրքի հնարքները բանեցնելով, կարող է Արևմուտքին պարտադրել մեծ զիջումների հօգուտ Թուրքիային։ Սակայն նա մոռանում է, որ խաբեության ցանկացած հնար միայն մեկանգամյա գործածության համար է պիտանի։
Ռուս-թուրքական հնարավոր մերձեցումը նաև Իրանի հարգելի Այաթոլային դուրեկան չպիտի լինի։ Այաթոլան Էրդողանին իր բոլոր մանր խորամանկություններով հանդերձ կտանի ծովը և ծարավ ետ կբերի ու այն էլ՝ բազմակի անգամներ։
Ռուսաստանն, իր կենսափորձով և կերած պատմական բողկերի մրմուռը հիշելով, արդեն հասկացել է, թե ով է Թուրքիան, և հազիվ թե Թուրքիայի դամքյաշը դառնա։
ԱՄՆ-ն, զբաղված լինելով իր նախագահական ընտրություններով և նրան հաջորդած անհարթություններով, մի պահ աչքաթող է արել Թուրքիային։ Հիմա անպայման նա Էրդողանին պիտի մի երկու դաստիարակչական ապտակներով ետ վերադարձնի ի շրջանս խելամտաց։
Այնպես որ, թատրոնը մեկ արարով չպիտի ավարտվի, դրամատիզմը սովորաբար վերջին ու վճռորոշ արարում է տեղակայված լինում, որպեսզի հանդիսատեսը հոտնկայս ծափահարի տեսածի տպավորիչ ազդեցության ներքո։ Սպասենք հաջորդիվ։
Չվախենաք, ռուս-թուրքական զուգապարը տխուր վախճան է ունենալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել