Картинки по запросу սյունիքՊետության զարգացման գործընթացում կարևոր դեր է հատկացվում մարզային առաջխաղացմանն ու դերակատարության բարձրացմանը:

Սյունիքի մարզի գյուղատնտեսության, արտադրության, տուրիզմի ոլորտներում ընթացիկ տարում սպասվում են զգալի ներդրումներ:

Գյուղոլորտում նախատեսվում է նորագույն տեխնոլոգիաներով գյուղայգիների հիմնում: Դրանցից կարելի է առանձնացնել
հակակարկտային ցանցը, կաթիլային ոռոգումը և այլն:

Ոչ պակաս կարևոր է սառնարանային տնտեսության հիմնումը Մեղրիում:

Գործադիր մարմնի ղեկավարի կողմից հավանության արժանացած ծրագրերից մեկը Սիսիանի տարածաշրջանում գյուղտեխնիկայի վարձակալության կենտրոնի ստեղծումն է, որով նախատեսված է ձեռք բերել եվրոպական արտադրության նոր գյուղտեխնիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել